пятница, 27 июля 2018 г.

Մեդիատիվ կոմպետենտությունը կոնֆլիկտներ կառավարելիս

Ծրագիրը հավատարմագրված է մեդիտացիայի և քոուչինգի Գերմանական դպրոցի կողմից, Սանկտ-Պետերպուրգ:

Մեդիատիվ կոմպետենտությունը կոնֆլիկտներ լուծելու կարողությունն է՝ հիմնված լուծումների մշակման հստակ կառուցվածքային ընթացակարգի վրա: Կարելի է գտնվել կոնֆլիկտի մեջ, ակտիվորեն պաշտպանել սեփական շահերը՝ չկործանելով նշանակալի հարաբերությունները, այլ, փաստորեն, ամրապնդելով դրանք:

Դասընթացի կիզակետում՝ 

  • մասնագետի մեդիատիվ կոմպետենտությունը, նրա անձնական ոճը,
  • ինքնակարգավորման հմտություններ, 
  • կոնֆլիկտների կառավարման հիմնական տեխնիկաների տիրապետում:
Ծրագրում՝

Մոդուլ 1. Մեդիատիվ կոմպետենտության հիմունքները: Անձնական ոճ և հիմնական տեխնիկաները:

Մոդուլ 2. Ընթացակարգի կառուցվածքը: Մեդիացիան ընդդեմ մանիպուլիացիայի:

Մոդուլ 3. Հաջողության գործոնները մեդիացիայի մեջ:

Մոդուլ 4. Գործնական սեմինար: Մեդիատորի հատուկ գործիքները և հնարքները:

Արդյունք՝ մեդիացիայի ընթացակարգի ժամանակ կոնֆլիկտային իրվիճակների կառավարման գործնական հմտությունների մշակում և մարզում:

Նպատակային խումբ`կառավարիչներ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, իրավաբաններ, մանկավարժներ, բժիշկներ, ծնողներ, ամուսիններ, ընկերներ: Թրեյնինգ-սեմինարը հասցեագրված է նաև ձեռնառկությունների սեփականատերերին ու ղեկավարներին, ովքեր կարևորում են աշխատակիցների պատասխանատվության և վարվեցողության զարգացումը:

Մասնակիցների քանակ՝ մինչև 20 հոգի:

Վարող՝ Իրինա Չեգլովա՝ սերտիֆիկացված համամեդիատոր, մեդիացիայի և քոուչինգի Գերմանական դպրոց, Սանկտ-Պետերբուրգ:

Յուրաքանչյուր մոդուլի արժեքը` 36 000 դրամ:

Ամսաթիվ` ըստ խմբի հավաքագրման"

Աշխատանքային լեզու՝ ռուսերեն: Հայերեն թարգմանության կարիք ունեցողներին կտրամադրվի թարգմանություն:


Комментариев нет:

Отправить комментарий