пятница, 20 июля 2018 г.

Առողջարարական պրակտիկաներ



Առողջության վերականգնմանն ուղղված պրակտիկաները կազմում են գիտելիքների և գործնական մեթոդների համակարգ, որը թույլ է տալիս ապահովել մարդու առողջության ձևավորումը:

Առողջ լինել, չի նշանակում միայն ֆիզիկական լավ վիճակ և հիվանդության բացակայություն: Այն ենթադրում է «ամբողջականություն» հասկացության մեջ ընդգրկող գործոնների հավասարակշռությունը: Նաև, առողջ մարդուն հատուկ է շրջապատող աշխարհի հետ ներդաշնակություն: Մեր կենտրոնի վերականգնողական պրակտիկաների հիմքում ընկած են Արևելքի և Արևմուտքի հոգևոր պրակտիկաների համակարգերը՝ մարդու գիտակցված զարգացման վերաբերյալ: Դա հատուկ մեթոդների, գործնական միջոցների հավաքածու է, որն օգնում է իրագործել աշխատանքի յուրահատուկ տեսակ, այն է՝ սեփական ներքին աճի և կատարելագործման աշխատանք:

Նեղ իմաստով, հոգոր պրակտիկա ասելով պետք է հասկանալ կամքի կոփման, ինքնատիրապետման, ընկալման բարձր աստիճանին միտված վարժությունների և մեդիտացիաների նպատակաուղղված կատարում, որոնք կհանգեցնեն մտքի խաղաղության և դրական տրամադրվածության:

Լայն առումով, հոգևոր պրակտիկան առօրյա կյանքի իրավիճակների նկատմամբ գործնականորեն կիրառվող տեսությունն է՝ գործածություն խոսքում, գործում և մտքում: Հոգևոր պրակտիկան նման է ջրի, օդի, լույսի և սննդի: Այն շրջապատող միջավայրից ուղիղ կերպով էներգիա ստանալու միջոց է: Հոգևորի մակարդակում փոփոխության հասնելուց հետո պրակտիկան խթանում է «մարդ» համակարգի ամբողջական վերակառուցմանը՝ ոգու, հոգու և մարմնի մակարդակներում: Կանոնավոր պարապմունքների և ինքն իր վրա ներքին մշտական աշխատանքի միջոցով մարդը սովորում է  նախ պարզապես ընկալել կյանքը, լսել, հասկանալ այն, ապա հետագայում նաև աստիճանաբար անցնել կենդանի շփմանը և դառնալ նրա համահեղինակը:

Առողջարարական պրակտիկաներով զբաղվում են ոչ միայն ինքնազգացողությունը լավացնելու համար: Պրակտիկաներ կիրառողների նպատակն է լիարժեք զգալ կյանքը, համահունչ լինել բնությանը և ինքն իր հետ, լինել ավելի արդյունավետ, որպեսզի ավելի խորն արտահայտել սերը, ընդլայնել մտահորիզոնը, զարգանալ, վերափոխվել և ուրախություն պարգևել շրջապատին:

Կենտրոնի կողմից առաջարկվող առողջարարական պրակտիկայի բոլոր տեսակները ճանապարհ են հարթում դեպի օրգանիզմի ներքին ռեսուրսները և ամրապնդում վերականգնողական բնական մեխանիզմները, ինչը նպաստում է անձի առողջացմանն ընդհանրապես, իսկ որոշակի հիվանդությունների դեպքում՝ վիճակի զգալի բարելավմանը՝ տանելով դեպի առողջ մարմնով և ուժեղ հոգով ներդաշնակ կյանք: Պրակտիկայի լրացուցիչ ազդեցությունն այն է, որ այն օգնում է անձին լավագույն կերպով հարմարվել հասարակությանը:

Ինքնին հոգևեր պրակտիկայի իրական համակարգը մարդուն չի օժտում նոր և անսովոր որակներով, որոնք հատուկ չեն նրան, պարզապես վերադարձնում է մարդուն դեպի իր Մեծ Ակունքին, Կենաց Աղբյուրին, ինչը նա երբեք չի դադարել լինել:

Ռեյկի

Գունաթերապիա

Թայ ձի ցյուան


Комментариев нет:

Отправить комментарий