Ամուսնական հոգեբանական խորհրդատվությունը հոգեբանի խորհրդատվությունն է զույգի ցանկացած մշտական հուզա-սեռական հարաբերությունների կապակցությամբ: Հոգեբանի համար կարևոր չէ, թե այդ հարաբերությունները գրանցված են պաշտոնապես կամ եկեղեցական արարողությամբ, ապրում են արդյոք մարդիկ միասին առանց գրանցման, թե ուղղակի տևականորեն հանդիպում են: Ցանկացած դեպքում դա տևական հուզա-սեռական հարաբերություններ են: Վերջիններս զարգանում են միատիպ հոգեբանական օրինաչափություններով: Զույգը կարող է ապրել միասն կամ առանձին, ապրել խաղաղ կամ շարունակական վեճերի մեջ, սեռական հարաբերություններ ունենալ կամ ոչ: Ցանկացած դեպքում հոգեբանի խնդիրն է վերլուծել նրանց հարաբերությունները հոգեբանական գիտության և պրակտիկայի տեսանկյունից, համարժեք կողմնորոշումներ տալ և օգնել բարդ իրավիճակներում:
Զույգի հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները.
Խորհրդատվությունը կլինի օբյեկտիվ, եթե նրանում արտահայտված են ստեղծված իրադրության նկատմամբ զույգի «կնոջ» և «տղամարդու» տեսակետները: Ցանկալի է զույգի պնդիրը քննարկել տարբեր կողմերից. զույգի, նրա շրջապատի սոցիալ-հոգեբանական վերլուծություն և նրանցից յուրաքանչյուրի անձնավորության վերլուծություն: Զույգերի խորհրդատվությունը և հոգեբանական օգնությունը կառուցվում է այնպես, որ զույգի յուրաքանչյուր անդամի համար լինի խորհրդատվության ինչպես ընդհանուր, այնպես էլ գաղտնի մասի հնարավորություն: Ընդհանուր մասում սովորաբար խոսվում է այն մասին, ինչ նորություն կամ գաղնիք չէ զույգի համար, ինչ բազմաթիվ անգամ քննարկվել և պարզվել է զուգընկերների միջև: Անհրաժեշտության և զույգի որևէ անդամի ցանկության դեպքում խորհուրդ է տրվում յուրաքանչյուրի համար գաղտնի մաս: Գաղտնի մասի ինֆորմացիան ոչ մեկին չի փոխանցվում, այն անհրաժեշտ է իրադրության առավել օբյեկտիվ գնահատման համար, համապատասխանաբար զույգին և յուրաքանչյուրին առանձին ավելի գրագետ հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Խորհրդատվության կարող են այցելել ինչպես միասին, յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ զույգերից մեկը: Տարբերակներից յուրաքանչյուրում այցելուն կստանա մի փոքր տարբեր արդյունք.
- Եթե զույգն այցելում է միասն, սա հարաբերությունների հարթեցման լավագույն տարբերակն է: Այցելուն կստանա արագ արդյունավետ օգնություն,
- Եթե այցելում է զույգից մեկը, ապա հոգեբանը ստիպված է աշխատել, հիմնվելով միայն զուգընկերներից մեկի խոսքային ինֆորմացիայի վրա, հետևաբար և զույգում հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության ճշտությունն ապահովված չէ: Այս դեպքում արդեն ոչ թե ընտանեկան, այլ անհատական խորհրդատվություն է՝ ընտանեկան հարցի շուրջ: Շատ հաճախ լինում է, որ մարդը սկզբում ցանկանում է խորհրդակցել իրեն հետաքրքրող թեմայի շուրջ անհատական և գաղտնի ձևաչափով, իսկ հետո այցելել հոգեբանական խորհրդատվության իր կնոջ (ամուսնու) կամ զուգընկերոջ հետ: Նման նախնական նախապատրաստական խորհրդատվությունը երբեմն շատ օգտակար է լինում:
Комментариев нет:
Отправить комментарий