«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնը վերսկսում է «Երիտասարդների ակումբ»-ի գործունեությունը և հրավիրում է համագործակցության բոլոր ապագա և սկսնալ հոգեբաններին:
Ակնկալում ենք հետաքրքիր առաջարկներ ակումբի հանդիպումների վերաբերյալ՝ թրեյնինգային, կամ սեմինարային ձևաչափով: Ներկայացվող թեմաները պետք է ունենան տեսական և պրակտիկ բաժիններ հոգեբանական մի շարք երևույթների վերաբերյալ (կոնֆլիկտներ, հաղորդակցում, սթրես, հույզերի կառավարում և այլն):
«Երիտասարդների ակումբ»-ը նախատեսված է ինքնաճանաչողությամբ, ինքնաբացահայտմամբ և ինքնազարգացմամբ հետաքրքրված երիտասարդների համար:
Ակումբը հնարավորություն է տալիս տեսնել և բացահայտել սեփական ռեսուրսները, զգալ և իրացնել սեփական ներուժը, ինչպես նաև կառուցել նոր հարաբերություններ մարդկանց հետ: Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ հոգեբանական մի շարք երևույթների հետ, ստանալ տեղեկատվություն իրենց հուզող հարցերի վերաբերյալ, ինչը կօգնի առավել լավ ճանաչել սեփական անձը, և նպաստի հոգեբանական առողջությանն ու արդյունավետ միջանձնային փոխհարաբերությունների կառուցմանը:
«Երիտասարդների ակումբ»-ը հնարավորություն է ընձեռում օգտագործել ժամանակն առավել արդյունավետ՝ համատեղելով հաճելին և հետաքրքիրը անհրաժեշտ տեղեկատվության և նոր գիտելիքների հետ: Այսպիսով, ակումբի միջոցով դուք ոչ միայն բացահայտում ոք ձեր ներուժն ու ստանում ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև անցկացնում եք հաճելի ժամանակ:
Ակումբում հնարավոր է լուծել հետևյալ խնդիրները՝
- գտնել ճիշտ լուծումներ կյանքի բարդ իրավիճակներում,
- զարգացնել ինքնուրույնությունը ր ակտիվությունը,
- ձևավորել շփման և փոխազդեցության հմտություններ,
- ճիշտ կողմնորոշում մասնագիտության ընտրության հարցում,
- ձևավորել ապագայի դրական տեսլական
- զարգացնել ստեղծագործական ունակություններ:
Комментариев нет:
Отправить комментарий