Ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն- ամբողջ ընտանիքի հետ հոգեբան-խորհրդատուի աշխատանք է դրա անդամներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Որպես օրենք խնդիրներն առաջանում են ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ, սակայն, քանի որ ընտանիքը փոխկապակցված համակարգ է, ապա այդ խնդիրների հաղթահարումը հնարավոր է միայն ամբողջ ընտանիքի հետ աշխատելու պարագայում:
Ընտանեկան խորհրդատուին դիմելու պատճառ կարող են հանդիսանալ՝ ապագա ամուսնու ընտրություն, ընտանիքում փոխհարաբերությունների օպտիմալ կառուցում, ամուսինների հարաբերությունները հարազատների հետ, ներընտանեկան խնդիրների լուծում /պարտականությունների բաշխում/, հոգեբանական համատեղելությունն ընտանիքում, ներընտանեկան կոնֆլիկտների կանխարգելում և լուծում, ամուսինների պահվածքն ամուսնալուծության ժամանակ և դրանից հետո, երեխա-ծնող փոխհարաբերություններ և այլն:
Ընտանեկան խորհրդատվությունն առավել լիարժեք կերպով վեր է հանում կոնֆլիկտների առաջացման խորքային պատճառները: Խորհրդատվության ժամանակ ստեղծվում է «անվտանգ» տարածք ընտանիքի անդամների միջև տարաձայնությունները քննարկելու համար, որպիսով բացվում է անհասկացողության ընդհանուր պատկերը: Հաճախ այցելության ժամանակ զույգը մասնագետի օգնությամբ սկսում է տեսնել ամբողջ իրավիճակը կողքից: Այսպիսով, խորհրդատվության ժամանակ վեր են հանվում և հստակեցվում ոչ միայն ընտանիքի խնդիրներն ընդհանուր առմամբ, այլև գտնվում դրանց լուծման ուղիները բանական և հուզական մակարդակների վրա, ինչը հետագայում իրագործվում է ընտանիքի անդամների վարքի մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий