пятница, 20 июля 2018 г.

Մասնագիտական կողմնորոշում



Ժամանակակից հասարակությունը շրջանավարտից պահանջում է խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակություն, կյանքի փոփոխվող պայմաններին հարմարվելու հմտություն, ինքնուրույն անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու կարողություն և դրանք գործնականում կիրառելու ճկունություն՝ կյանքում սեփական տեղը գտնելու և հաջողության հասնելու համար:

Այսօր մասնագիտության ընտրություն կատարելն այդքան էլ հեշտ չէ հենց այն պատճառով, որ հասարակությունը յուրաքանչյուրին ընտրության լայն հնարավորութոյւն է տալիս, իսկ որքան շատ է հնարավորությունը, այնքան դժվար է ընտրությունը: Հենց սա է պատճառը, որ 8-12րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման հարցն անհանգստացնում է ոչ միայն աշակերտներին, այլև՝ ծնողներին և մանկավարժներին: Որպեսզի ռիսկի գործոնը հասցնել նվազագույնի, անհրաժեշտ է, առաջինը, պատկերացում ունենալ սեփական անձի, հետաքրքրությունների ու կարողությունների, ուժեղ և թույլ կողմերի մասին, կարևոր է հասկանալ, թե ինչպես են քոզ ընկալում ուրիշները: Երկրորդ հերթին՝ անհրաժեշտ է ծանոթանալ մասնագիտությունների աշխարհին, այս կամ այն ոլորտի պահանջներին և հնարավորություններին, հասկանալ և կանխատեսել արդյոք հաջողակ կլինեն ընտրած մասնագիտության մեջ, ինչպիսին են առկա հնարավորությունները:

Բարձր դասարաններում պրոֆիլային, ավելի ճկուն ու տարբերակված ուսուցման ներմուծումը դպրոցականների մոտ ենթադրում է պատասխանատու ընտրություն կատարելու պատրաստվածություն:

Հարկ է առանձնացնել այն բաղադրիչները, որոնք մատնանշում են գիտակցված և պատասխանատու ընտրություն կատարելու պատրաստվածություն՝

  • իմացական պատրաստվածություն, որն իր մեջ ներառում է տեղեկություն ընկալելու և վերլուծելու կարողություն: Այլընտրանքային լուծումներ գտնելու հմտություն:
  • արժեքային-մոտիվացիոն պատրաստավածություն՝ ընտրության հիմքում ընկած իմաստը և մոտիվացիան հիմնավորելու կարողություն:
  • կայացրած որոշումն իրականացնելու կամային պատրաստվածություն, որի հիմքում ընկած է հուզա-կամային ոլորտի զարգացումը և ինքնակարգավորումը, կարողություն հաղթահարել ներքին և արտաքին խոչընդոտները:
Բարձր դասարաններում հարկ է լինում կողմնորոշվել հետագա մասնագիտական ուղու ընտրության հարցում, սակայն ինչպես ցույց են տալիս հոգեբանական և մանկավարժական շատ հետազոտությունների արդյունքներ, մասնագիտական կողմնորոշման պատրաստավծությյունն ահրաժեշտ չէ նույնիսկ շրջանավարտների մոտ:

Հաճախ պատահում է այնպես, որ մասնագիտության ընտրությունն եղել է ոչ բավարար մտածված և գիտակցված: Հայտնի է, որ մասնագիտական ինքնակողմնորոշման հաջողությունը կախված է անհատի ընդհանուր զարգացվածությունից: Իսկ հոգեբանական զարգացվածության այնպիսի ցուցիչներ ինչպիսիք են՝ ինքնավերլուծությունը, կամային ինքնակարգավորումը, մոտիվացիայի մակարդակը և այլն, հաճախ բավարար չեն շրջանավարտի մոտ, նրանք ավելի ինֆատիլ են, պատրաստ չեն լուրջ դժվարություններ հաղթահարելու:

Մյուս կողմից էլ, արդեն դեռահասության տարիքից ձևավորվում է ընտրողական վերաբերմունք դպրոցական առարկաների նկատմամբ, ի հայտ են գալիս մասնագիտական կողմնորոշված սովորելու մոտիվներ, մասնագիտական գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելու զգայունակություն:

Այս ամենը հոգեբանների և մանկավարժների առաջ խնդիր է դնում բարձր դասարանների աշակերտների շրջանում նպատակաուղղված աշխատանք տանելու մասնագիտական և անձնային ինքնորոշման հարցւմ հոգեբանական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Կրթությունը պետք է երեխային օգնի լիարժեք մտնել ժամանակակից հասարակություն և հարմարվել զարգացման արագ տեմպերին և իրարամերժ միտումներին: Դա պահանջում է ոչ միայն տեղեկացվածություն, գիտելիքների առկայություն, այլ գիտելիքների մեջ ինքնուրույն կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողություն, արժե-իմաստային դիրքորոշումների և կենսական պլանների առկայություն և այլն: 

Թրեյնինգ. Մասնագիտական կողմնորոշում

Комментариев нет:

Отправить комментарий