среда, 25 июля 2018 г.

Սեմինարների շարք «Քրիստոնեական հենքով հոգևոր կյանք»



Մարդկային կյանքի հենքում և նրա պահանջմունքների վերին սանդղակում հոգևոր կյանքն է, որով պայմանավորված է նաև կյանքի մնացյալ՝ ֆիզիկական և հոգեկան կողմերը: Հոգևոր կյանքին հատուկ են մարդու անվերապահ երջանկությունը, խաղաղությունը, հույսը, հավատը, սերը, իմաստությունը, գիտությունը, ողջամտությունը, առաքինությունները ... կարելի է անվերջ թվարկել: Հաճախ հոգևոր կյանքը նույնացնում են արվեստի, փիլիսոփայության, էսթետիկայի, բարոյագիտության, մանկավարժության, ազգային ու մշակութային կյանքի հետ: Իրականում սրանցից յուրաքանչյուրը կարող է լինել և չլինել հոգևոր կյանքի մաս: Կյանքում շատ անգամներ հանդիպում ենք հերշ ու արտաքուստ հրապուրիչ ուղղությունների, որոնք, հոգևոր պահանջմունքները բավարարելու փոխարեն, մարդուն մղում են ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր շեղումների, պանգարումների ու կործանման:

Հոգևոր կյանքը մարդ-Աստված հարաբերությունն է, որն անհնար է պատկերացնել առանց Սուրբ հոգու ներգործության և առաջնորդության, առանց աստվածային կատարյալ սիրո և խոնարհության, առանց հավատի ու փրկագործության: Այս առումով, հոգևոր կյանքի ամենահայտնի և ապահով ճանապարհն ուղղափառ քրիստոնեությունն է, որով մարդկությունը ստացել է հոգևոր զենքեր՝ մարտնչելու մեղքերի, մահվան ու պղծության դեմ, ճանաչելու Կյանքը, Ճշմարտությունը և հավիտենական փրկությունը: Քրիստոնեության դրույթները մարդուն օգնում են կառուցել ոչ միայն մարդ-Աստված, այլև մարդ-մարդ հարաբերությունները, օգնում են, որ մարդ ճանաչի և սիրի նախ և առաջ իրեն, իսկ իր մերձավորին սիրի ինչպես ինքն իրեն, օգնում է, որ մարդը քաջություն ունենա տեսնելու այն բոլոր սխալները, որոնք արգելք են ստեղծում երջանկության տանող ճանապարհին:

Նպատակ, խնդիրներ՝ 

  • Հասարակության բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացում,
  • Անձանց հոգևոր առողջացում,
  • Տարբեր հարցերի, բազմաթիվ բարդ խնդիրների համատեղ քննարկումներ՝ քրիստոնեական լույսի ներքո,
  • Հոգևոր կյանքում առկա խնդիրների քննարկումներ՝ համատեղ լուծման տարբերակների առաջարկներով,
  • Հոգեխնամություն՝ Աստծո հետ հաշտության գալու հեռանկարով,
  • Հոգեխնամ ոլորտի գործունեության պակասի լրացում և հոգեխնամ սպասավորությանն աջակցություն:
Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից:

1 մոդուլ՝ Առողջ հավատք և հոգևոր կյանք՝
Թեմաներ՝ 
  • Հոգևոր կյանք և հոգևոր արժեքներ,
  • Աղոթք,
  • Սուրբ հոգու ծնորհներ, 
  • Հոգևոր պատերազմ,
  • Գայթակղություններ և փորձություններ,
  • Անոտիապաշտություն,
  • Պատրանքներ:
2 մոդուլ՝ Մեղք և հիվանդություն՝
Թեմաներ՝ 
  • Հիվանդություն և մահ, 
  • Քրոնիկ և անբուժելի հիվանդություններ, 
  • Վախեր և անհանգստություններ /բեռնվածություն և դիվահարություն/,
  • Վիշտ և տառապանք,
  • Մերձավորի կորստյան տխրություն,
  • Կախվածություն /հարբեցողություն, թմրամոլություն, խաղամոլություն/:
3 մոդուլ՝ Մեղք և առաքինություններ՝
Թեմաներ՝ 
  • Մեղք և կիրք,
  • 7 մահացու մեղքեր, 
  • Հոգևոր և ֆիզիկական մեղքեր,
  • Ապաշխարհություն,
  • Հատուցում, 
  • Առաքինություններ,
  • Խոնարհություն:
4 մոդուլ՝ Կյանքի իմաստ՝
Թեմաներ՝ 
  • Հոգևոր արժեքներ,
  • Ամուսնական կյանք թե կուսակրոնություն, 
  • Սիրո ուժը, 
  • Որոշումների ընդունում, 
  • Ֆինանսական ազատություն, 
  • Ներում,
  • Հաշտություն:
5 մոդուլ՝ Հոգևոր կյանքն ընտանիքում՝
Թեմաներ՝
  • Ամուսնական կյանք, 
  • Պատասխանատվություն,
  • Ընտանեկան հոգևոր խնդիրներ, 
  • Միայնակ ծնող,
  • Հոգևոր բռնություն,
  • Որդեգրություն,
  • Երեխաների դաստիարակություն:
Մեթոդներ`
  • Քրիստոնեական խորհրդատվության ուսուցողական սեմինարներ,
  • Քրիստոնեական հիմքով` անհատական հոգևոր խորհրդատվություն:
Արդյունքում`
  • Առողջ հավատքի ընկալում և ձգտում,
  • Աստվածապաշտության և հոգևոր աճի համատեղում`անձնային աճի գործընթաց,
  • Կոնկրետ մեղքի գիտակցում դրանից ձերբազատվելու համառ աշխատանք,
  • Առաքինությունների ճանաչում և դրանց ձեռքբերում, 
  • Գրագետ և ոչ շայրահեղ մոտեցում մարդ-Աստված հարաբերություն կառուցելիս,
  • Քրիստոնեական լույսի ներքո՝ մտածողության և ապրելակերպի վերափոխման ազատ ընտրություն,
  • Կյանքի դժվարությունների և փորձությունների ժամանակ խորագետ մոտեցում և դիմակայում, 
  • Պատասխանատվությունն իբրև հոգևոր հասունության գիտակցում,
  • Կյանքի ու հավիտենության հանդեպ հոգևոր հասունության և սիրո դրսևորում:
Նպատակային խումբ`
  • Քրիստոնեական հոգեխնամության պահանջ ունեցող անձինք,
  • Քրիստոնեական արժեհամակարգով իրապես հետաքրքրված անձիք, 
  • Քրիստոնյա հոգեխնամության գործին տիրապետող ցանկացող անձիք,
  • Հոգևոր կողմնորոշման խնդիր ունեցողներ,
  • Հոգևոր մոխրացման էֆեկտում գտնվողներ,
  • Խնամատար անձիք,
  • Հոգևոր շփման և մթնոլորտի պահանջ ունեցողներ,
  • Խնամք և աջակցություն փնտրող անձիք`վշտացյալներ, սգավորներ, կյանքից հիասթափվածներ և այլոք, ովքեր ճգնաժամային հոգեվիճակում են և կարիք ունեն հոգևոր և ֆիզիկական վերականգնման:
Վարող՝ Քնարիկ Ղազարյան` ավարտել է Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Քարոզչական և քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հատուկ դասընթացներ, 2 տարի ապրել է Սբ. Էջմիածնի մենաստանում, թրեյներ, Պոզիտիվ հոգեթերապիայի խորհրդատու:

Մասնակիցների քանակը՝  մինչև 20 անձիք:

Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման:

Տևողությունը՝ յուրաքանչյուր հանդիպում՝ 2 ժամ:
                           
                                  Յուրաքանչյուր մոդուլ՝ 7 հանդիպում 2 ժամ 14 ժամ:

                                  Ընդհանուր ծրագիր՝ 70 ժամ:
Արժեք՝ յուրաքանչյուր մոդուլն առանձին 15 000 դրամ:

                Բոլոր 5 մոդուլներն անցնելու դեպքում՝ 65 000 դրամ:

Աշատանքային լեզու՝ հայերեն և ռուսերեն ըստ մասնակիցների նախընտրության:


Комментариев нет:

Отправить комментарий