среда, 25 июля 2018 г.

Թայ ձի ցյուան պարապմունքներ




Չինարենից թարգմանաբար «թայ ձի ցյուան» նշանակում է «մեծ եզերքի բռունցք» կամ «տիեզերական բռունցք»: Թայ ձիի միջոցով հնարավոր է լուծել բազում կարևոր հարցեր։ Այն օգնում է ներդաշնակեցնել ներքին էներգիան արտաքին էներգիայի հետ, կառավարել մարմինը, մտքերը և հույզերը, հանդարտեցնել մտքերը։ 
Թայ ձի ցյուանը հանդիսանում է խոկում (մեդիտացիա) շարժման մեջ և շարժում խոկումի մեջ։ Նշանակալից է, որ այն հրաշալի միջոց է մարմնում, շնչառության մեջ և մտքերում անդորրի չափաբաժինը ավելացնելու։ Եվ այդ երեք ոլորտներում անդորրի հաստատումն է խոշոր առումով համարվում Ներդաշնակություն։ Այդ ներդաշնակությունը նշանավորվում է մարմնի ուժով, շնչառության նրբությամբ և մտքի հստակությամբ։ 
Դա մարդու բաղձալի նպատակներին հասնելու իմաստասիրական ուղիներից մեկն է և արտաքուստ տարբեր լինելով այլ միջոցներից, ներքուստ կրում է նույն սկզբունքը։ Թայ ձին զգացողությունների նրբացման ուղի է և մարդուն ուղեկցում է դեպի ներաշխարհի խորքերը։ Մարդը սովորում է կառավարել ոչ միայն մարմինը, շնչառությունը և մտքերը, այլ նաև կենսական զորությունը, որը չինարենում հայտնի է որպես «ցի», իսկ սանկրիտով «պրանա»: Գիտական լեզվով դա էլեկտրոմագնիսական դաշտն է, որը գործում է մեր նյարդային համակարգի միջոցով։ «Ցի»-ն ուղղակիորեն գործում է մտքերով։ Խաղաղ միտքը հաղորդում է խաղաղ, դրական, արարող Ցի։  
Վարող՝ Անդրանիկ Աթոյան։ 
Ամսաթիվ՝ երեք- և հինգաշաբթի օրերին, 18.30 – 19.30:
Արժեք՝ մեկ հաճախումը 2 500 դրամ:
Ամսեկան աբոնեմենտ՝ 14 000 դրամ:

Комментариев нет:

Отправить комментарий