Ժամանակակից յոգայի բոլոր տեսակները հիմնականում հանդիսանում են խաթխա յոգայի այս կամ այն տարատեսակը: Խաթխա յոգան ծնունդ է աեռլ մ.թ. 6-րդ դարում և համարվում է ամենանորը դասական ուղղությունների մեջ:
- ասանաներ- որոշակի դիրքեր,
- շնչառական վարժություն- պրանայամա,
- թուլացում,
- մեդիտացիա /խոկում/:
Խաթխա յոգայի նպատակը հոգեկան հանգիստն է և հավասարակշռության պահպանումը մարմնի, հոգու և շրջապատող աշխարհի միջև: Դա նախ և առաջ մարդու ներսում, ապա և մարդու և շրջապատող միջավայրի միջև հավասարակշռության որոնումն է:
Ֆիզիկական կուլտուրայից, մարմնամարզությունից, աէրոբիկայից, շեյբինգից և այլնից յոգայի տարբերությունները.
- Առաջին տարբերությունը կայանում է զբաղմունքների նպատակների միջև: Ֆիզիկական կուլտուրայի նպատակն ուժի, դիմացկունության, աշխատանքի հմտության զարգացումն է, ինչպես նաև մարմնի տեսքի, շարժումների կատարելագործումը և նրա սեքսուալ գրավչությունը: Խաթխա-յոգան ենթադրում է մարմնի այնպիսի վիճակի ձևավորումը, որի դեպքում մարդու գիտակցությունն ու հոգին ազատվում են մարմնի բեռից, և հնարավոր է դառնում խոյանալ դեպի վերանձնայինը: Յոգայում մարմինը դիտարկվում է զուտ որպես հոգու թաղանթ կատարելությանն ուղղված նրա ճանապարհորդության մեջ: Գործնականում ինչպես ֆիզիկական կուլտուրան է նպաստում ուղեղի առողջությանն ու աշխատանքին, այնպես էլ յոգան է մարմինն ավելի ուժեղ և գրավիչ դարձնում, չնայած նրան, որ ուղղակիորեն այդպիսի նպատակ չի հետապնդում:
- Երկրորդ առանձահատկությունը մեթոդների մեջ է: Ֆիզիկական կուլտուրայով զբաղվելը ենթադրում է շարժումներ, իսկ յոգան հիմնականում ներառում է ասանաների, այսինքն՝ մարմնի անշարժ դիրքերի կիրառում: Յոգան շեշտադրում է ճկունության, հոդերի առողջության զարգացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ողնաշարի առողջությանը, ճկունությանն ու ուժին:
- Յոգայի ուրույն, սակայն հաճախ ուշադրության չարժանացող առանձնահատկություն են հորմոնալ գեղձերը խթանող և ներքին օրգանները մերսող վարժությունները, որոնք իրենց նմանը չունեն եվրոպական ֆիզիկական կուլտուրայում: Հորմոնալ համակարգի խթանումն օգնում է հավասարակշռության բերել զգացմունքները և ավելի լավատեսորեն մոտենալ կյանքին: Ի հավելումն ֆիզիկական վարժությունների, յոգան ներառում է ներքին օրգանների մաքրման մեթոդներ և սահմանում է առողջ սնվելու սկզբունքները:
Ընդհանուր առմմաբ, ֆիզկական տեսանկյունից յոգան տալիս է հետևյալ արդյունքները՝
- զարգացնում է մկաններն ու բարձրացնում շարժունակությունը,
- մերսում է ներքին օրգանները, ինչն երաշխավորում է նրանց լավ աշխատանքը,
- չեզոքացնում է ֆիզիկական լարվածությունն ու մտավոր սթրեսները, ինչը ինքնաբերաբար հանգեցնում է մկանների թուլացմանն ու սթրեսների վերացմանը՝ այդպիսով առաջին քայլն անելով մտավոր լարվածության չեզոքացման գործում, քանի որ ֆիզիկական թուլացումն անհնար է, եթե մարդը գտնվում է մտավոր լարվածության վիճակում:
Առողջ մարմին ունեցող յուրաքանչյուր մարդ, սկսած 18 տարեկանից, կարող է զբաղվել յոգայով իր կյանքի ողջ ընթացքում:
երբեք ուշ չէ սկսել զբաղվել յոգայով: Սակայն, եթե ասանաների պրակտիկան սկսել պատանեկության տարիքում, ապա մինչը ծերություն կարելի է խուսափել հիվանդություններից և առողջ լինել:
Ավելի տարեց մարդիկ կարող են սանաներով զբաղվել իրենց մկանների, ներքին օրգանների և ընդհանուր առողջության վիճակին համապատասխան, այսինքն՝ կատարել միայն այն վարժությունները, որոնք մատչելի են նրանց համար և ավելորդ լարվածություն չեն առաջացնում:
Յոգայով կարող են զբաղվել նաև այն մարդիկ, որոնք «վատ սովորություններ» ունեն: Յոգան օգնում է հաջողությամբ չեզոքացնել դրանք: որոշ ժամանակ անց (յուրաքանչյուրի մոտ տարբեր ձևով) հետևողական պարապմունքների դեպքում, վատ սովորություններն իրենք են հեռանում մարդու կյանքից՝ առանց նրա կամային մասնակցության:
Ամփոփելով՝ կարելի է հավելել, որ յոգայով կարող են զբաղվել ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ովքեր ունեն հրաշալի առողջություն ունենալու ցանկություն, ովքեր պատրաստ են մշտապես ժամանակ տրամադրել ներքին ուժի և դիմացկունության ձեռքբերման համար, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը սեփական առողջության և անձի զարգացման համար, ինչպես նաև նրանք, ովքեր ի ծնե հետաքրքրություն են տածում աշխարհի և սեփական անձի ճանաչողությանը:
Վարող՝ տաթևիկ Վարդանյան և Անդրանիկ Աթովանց:
Մասնակիցների քանակը՝ մինչև 10 հոգի:
Ամսաթիվը՝ ըստ խմբի կազմավորման:
Արժեքը՝ մի հաճախումտը՝ 2500 դրամ,
Ամսեկան աբոնեմենտ՝ 12 հանդիպում
Ամսեկան աբոնեմենտ՝ 12 հանդիպում
Комментариев нет:
Отправить комментарий