понедельник, 23 июля 2018 г.

Գունաթերապիա



Գունաթերապիան (գունաբուժություն, գունաշտկում, քրոմոթերապիա) արմատներով հասնում է դեպի հնագույն քաղաքակրթություններ՝ Եգիպտոս, Չինաստան, Հնդկաստան, Պարսկաստան:

Հնագույն ժամանակաշրջանի գիտնականները նկատել են, որ գույների ներգործությամբ հնարավոր է վերականգնել մարդու հոգեկան հավասարակշռությունը, նաև գտել են, որ գույնը բազմաթիվ հոգեկան և ֆիզիկական տկարությունների բուժիչ գործոն է: Ծիածանի յուրաքանչյուր գույն ազդում է մարդու օրգանիզմի վրա՝ հանգստացնում, բուժում կամ հակառակը՝ անհանգստություն է պատճառում:

Ժամանակակից գիտությունը «վերծանել» է մարդու օրգանների վրա գույնի ազդեցության մեխանիզմը: Յուրաքանչյուր գույն 380 նմ-ից՝ մանուշակագույն, մինչև 760 նմ՝ կարմիր, որոշակի երկարություն ունեցող տեսանելի լուսային ալիք է:

Առողջ օրհանների հյուսվածքների բջիջները արձագում են էլեկտրամագնիսական ալիքներ: Դա հաստատվել է բիոռեզոնանսային ախտորոշման մեթոդով և յուրաքանչյուր օրգան նորմայում ունի իր հաճախականությունը: Գունային ալիքը, ուղղված հիվանդ օրգանին՝ մտնելով ռեզոնանսի մեջ դրա բջիջների տատանումների հետ, օգնում է դրանց ուղղվել դեպի «առողջության հաճախականություն»: Օրինակ՝ մարսողական օրգաններին համապատասխանում է 4.2 հց՝ դեղին գույնը:Դեղինն առողջարար է ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի համար:

Գունաշտկումն օգտագործում է հետևյալ մեթոդները՝

  • Գույնի մեդիտասցիա կամ գունային գամմա,
  • Գունահանգստացում՝ հոգեթերապևտի ներշնչանքի միջոցով այցելուի ընկղմվելն է հարմարավետ գունային միջավայր, 
  • Մարմնի վնասված մասերի կամ ամբողջ մաշկի մակերեսի ճառագայթում գույնով,
  • Գունապունկտուրա՝ գունային ճառագայթներով ասեղնաբուժական կետերի վրա ազդեցություն, 
  • Գունային լոգանքներ՝ ներկված ծովային աղով կամ այլ բնական գունանյութերով, 
  • Գունավոր ապակիներով ակնոցներ,
  • Գունային բյուրեղներով և քարերով թերապիա
  • Գունավոր ջուր՝ այն կարելի է պատրաստել, օրինակ, արևահարման եղանակով՝ ցանկացած հեղուկ (լոսյոն, դեղամիջոց, խմելու ջուր) լցնում են գունավոր ապակուց տարայի մեջ և դնում արևի լույսի տակ: Հեղուկը ձեռք է բերում կրկնակի առողջարար հատկություններ՝ ապակու գույնից և արևի լույսից: Գունավոր ջուրը կարելի է պատրաստել նաև այլ կերպ՝ ջրով լի տարայի մեջ տեղադրել թանկարժեք և կիսաթանկարժեք որոշակի գույնի քարեր: Ջուրը, կլանելով բյուրեղների գույնը և ուժը, լիցքավորվում է դրանց էներգիայով.
  • Սննդի օգտագործումն ըստ գույնի: Գունաթերապևտները պդնում են, որ մարդը բնազդաբար ընտրում է այն գույնի սնունդ, որի հատկություններն անհրաժեշտ են իրեն.
  • Գունային առողջարար միջավայրի ստեղծում՝ սնունդ, հագուստ, կահավորանք,
  • Վերջին ժամանակաշրջանում տարածում են գտել գունաշտկման համակարգչային տեխնոլոգիաները՝ ծրագրեր, որոնք մարդու գունային նախընտրությունը թեստավորելու միջոցով, գնահատում են նրա ընթացիկ վիճակը և որոշում գունաթերապիայի անհատական կուրս:
Գունաթերապիայի տեսանկյունից գույների բնութագիրը՝

Կարմիր՝  կենարարություն, հաստատակամություն, ավելացնում է սեռական էներգիան և վերարտադրողականությունը,
Նարնջագույն՝  ուրախություն, ստեղծագործական եռանդ, ինքնավստահություն,
Դեղին՝  իմաստություն, ակտիվացնում է ոգին, օգնում է հոգնած կամ տխուր տրամադրության ժամանակ,
Կանաչ՝  ներքին ներդաշնակություն, աճ, առողջություն, նպաստում է ռելաքսացիայի,
Կապույտ՝  հանգիստ, խաղաղություն, հավատք,
Մանուշակագույն՝  ոգեղենություն, զղջում, նպաստում է կենտրոնացմանը:


Комментариев нет:

Отправить комментарий