пятница, 20 июля 2018 г.

Ռեյկիի առաջին աստիճանի ուսուցում և ձեռնադրում (ինիցիացիա)



 Ռեյկին բնական բուժման համակարգ է, որն առաջ է եկել Ճապոնիայում XIX դ. վերջ - XX դ. սկիզբ:

Ռեյկի ուսուցումը կատարվում է ձեռնադրման ծեսի միջոցով, որն իրագործում է Ռեյկիի Վարպես Ուսուցիչը: Ուսուցման ժամանակ յուրաքանչյուր աշակերտ ստանում է համապատասխան ուսուցում, մտնում Ռեյկի համակարգ: Ընդ որում, մարդու էներգետիկ համակարգը համապատասխանեցվում է տատանումների առավել բարձր մակարդակի, բացվում են էներգետիկ կենտրոնները /չակրաները/, որից հոտե մարդ ունակ է իր միջով անց կացնել Ռեյկի էներգիա:

Նա ստանում է կարողություն մինչ կյանի վերջ իր միջով անց կացնելու այդ էներգիան և փոխանցելու այն իր ձեռքերի միջոցով: Ձեռնադրվածի մոտ էներգետիկ համակարգի տատանումների հաճախականությունը բարձրանում է: Բացի այդ, աշակերտը ստանում է Ռեյկի իրառելու համար բոլոր անհրաժեշտ գիտելիքները:
Ձեռնադրման առաջին աստիճանը հնարավորություն է տալիս ձեռքեևի միջոցով անմիջականորեն փոխանցել էներգիան ինքն իրեն, ուրիշներին, կենդանիներին, բույսերին և կեցության ցանկացած այլ ձևերի:

Ռեյկի 1-ին աստիճան-ուսուցման ծրագիր՝


1. Ձեռնադրում:
2. Սեմիանր պարապմունքներ, որոնք ընդգրկում են՝
  • մարդու էներգետիկ կառուցվածք (չակրաներ և նուրբ մարմիններ),
  • աշխատանք մարմնի 12 ստանդարտ դիրքերի հետ՝ սեփական անձին կամ դիմացինին ռեյկի էներգիա փոխանցելու համար, 
  • ռեյկի էներգիայով չակրաների աշխատանքների կարգավորում և դետոկսիկացիայի տեխնիկայի ուսուցում:
3. Մեդիտացիաներ՝ 
  • «մեծ ծառ»,
  • «ներքին ժպիտ»,
  • «փոքր միկրոտիեզերական օրբիտա»
Ռեյկին մարդուն հնարավորություն է տալիս՝
  • խթանել ինքնակարգավորման ռեսուրսները՝ բարձրացնելով իմունիտետը,
  • ճանաչել ինքն իրեն որպես կենսական էներգիա կրողի և էներգետիկ բաց համակարգի, բացահայտել այդ համակարգում կենսական էներգիայի ճիշտ շրջապտույտի անհրաժեշտությունը,
  • կարգավորել սեփական էներգետիկ ռեսուրսները, ազատվել քրոնիկական հիվանդություններից, վախերից, դեպրեսիաներից,
  • ձեռք բերել ներքին հանդարտություն և ներդաշնակություն արտաքին աշխաչհի հետ,
  • բարելավել հարաբերությունները շրջապատող մարդկանց հետ:
Վարող՝ Ռեյկի Վարպես-ուսուցիչ Զարա Անտոնյան:
Նպատակային խումբ՝ 18-ից բարձր բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանակ սեփական էներգետիկ կառուցվածքին, ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ էներգետիկ կարգավորման ոլորտում:

Մասնակիցների թիվը՝ 10-12 հոգի:

Արժեքը՝ 56 000 դր:

Ամսաթիվ՝ ըստ խմբի հավաքագրման:

Դասընթացի և ձեռնադրման ընդհանուր տևողությունը՝ 3 օր, 9 ժամ:

Աշխատանքային լեզուն՝ հայերեն և ռուսերեն ըստ մասնակիցների ընտրության:


Комментариев нет:

Отправить комментарий