Ռեյկի /ճապ. ռեյ, կի- էներգիա, բանականություն/ ձեռքերի միջոցով էներգիա փոխանցելու ֆիզիկական, հոգևոր և հոգեկան բժշկման արվեստ: Մարդու էներգետիկ թաղանթի վնասցվածք հայտնաբերելու դեպքում Ռեյկի վարպետը իր ձեռքերի միջոցով այդ հատվածը հագեցնում է շրջապատող տարածությունից /Տիեզերքից/ սինթեզված «կի» կենսական էներգիայով:
Ռեյկի պրակտիկան հիմնադրվել է 1922թ. ճապոնացի բուդիստ Միկաո Ուսուիի կողմից:
Ռեյկին՝
- վերականգնում է էներգետիկ շնչառությունը և ակտիվացնում նորմալ էներգետիկ հոսքերը մարդու մարմնում,
- ակտիվացնում ներքին բուժիչ ուժերը, ինքնավերականգնման մեխանիզմները, պարփակված ցանկացած կենդանի էակի ներսում, նորոգում և երիտասարդացնում մարդու օրգանիզմը, իրական հնարավորություն ընձեռում ապրել առանց հիվանդությունների,
- մաքրում օրգանիզմը թույներից, բարձրացնում տոնուսը, վերադարձնում առույգություն, ուժ և դիմադրողականությունը,
- հանում է դեռ մանկուղ կուտակված ֆիզիկական և հուզական լարվածությունը, սթրեսը, ինչը նպաստում է մարդու ներքին կոնֆլիկտի լուծմանը,
- օգնում յուրաքանչյուրին գիտակցել իր իրական առաքելությունը և ուժ գտնել այն իրականացնելու համար:
Ռեյկիի ուսուցումը բաժանվում է երեք աստիճանների.
Ռեյկի համակարգի ուսուցման բաժանումը աստիճանների կատարվում է նրա համար, որ աշակերտի էներգետիկ մակարդակը բարձրանա աստիճանաբար, ինչպես նաև հնարավորություն տա նրան հարմարվելու այդ մակարդակին և աշխատելու պրակտիկ հմտություններ ձեռք բերել ռեյկիի այդ մակարդակի վրա:
1-ին աստիճանը աշակերտին հանարավորություն է տալիս էներգիա փոխանցել այն ամենին, ինչ իրեն շրջապատում է՝ օգտագործելով սեփական ձեռքերի զորությունը: Կարելի է անել կոնտակտային սեանսներ ինքն իրեն և այլոց, անմիջապես շփման հնարավորության դեպքում:
2-րդ աստիճանը Ռեյկի սեանսներ անց կացնելու համար հավելյալ միջոցներ է ավելացնում: Ներմուծվում է աշխատանք խորհրդանիշների հետ, հեռահար բուժում և աշխատանք իրավիճակների հետ՝ հոգևոր զարգացում:
3-րդ աստիճանը Ռեյկի Վարպետի աստիճանն է: Այս մակարդակը տալիս է իրավունք և հնարավորություն փոխանցել ուրիշներին պրակտիկան, ձեռնադրումներ անց կացնել և սովորեցնել ինչպես օգտագործել այն:
Ռեյկիի բարոյագիտությունը: Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է Ռեյկիի հետ /սեփական կամ ուրիշների բարօրության համար/, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում մարդկութայն զարգացման գործում: Նա հարգում է յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու Առողջության, Ամբողջության և Բարօրության իրավունքները: Նա օգտագործում է սեփական գիտելիքները և ընդունակություններն այդ նպատակներին հասնելու համար և չի չարաշահում դրանք: Նրա համար բոլորը հավասար են, անկախ ռասայից, կրոնական համոզմունքներից, տարիքից, և նա ոչ մի պարագայում չի չարաշահում մարդկանց վտսահությունն հօգուտ իր նպատակների: Ռեյկին դառնում է ձեռնադևվածի կյանքի փիլիսոփայությունը:
Միակո Ուսուին ենթադրում էր, որ առողջ մարմինը պայմանավորված է առողջ ոգով: Այդ պատճառով նա խորհուրդ է տալիս հետևեկ կայսր Մէյձիի կենսական կանոններին:
Ռեյկիի հինգ կենսական կանոնները՝
- Հենց այսօր ուրախացիր,
- Հենց այսօր ակնկալիր լավագույնը,
- Եղիր սրտացավ ամենայն կենդանի արարածի հանդեպ,
- Ազնվորեն վաստակիր,
- Շնորհակալ եղիր ստացված շնորհների համար:
Комментариев нет:
Отправить комментарий