среда, 25 июля 2018 г.

Թայ ձի ցյուան




Թայ ձի ցյուան (չին. ավանդ. 太極拳) բառացիորեն նշանակում է «Մեծ եզերքի բռունցք» - ուշուի «ներքին» ոճ: Դա և´ մարտարվեստ է, և´ապաքինող համակարգ, և´ մեդիտատիվ պրակտիկա: Միավորում է միտքն ու մարմինը, գիտակցությունն ու ենթագիտացությունը, անձը և նրա շրջապատը: Այդպիսի յուրահատուկ համակցության շնորհիվ այն շատ հայտնի է ամբողջ աշխարհում:
Թայ ձի ցյուան համակարգը հիմնված է  հավասարակշռության և ներդաշնակության համատիեզերական սկզբունքների վրա: Այստեղ շարժումները դանդաղ են, նրբագեղ և  սահուն: Ջանքերը գրեթե աննկատ են: Թայ ձիով զբաղվելու համար առաջին սկզբունքը պետք է լինի. «Երբ դուք սկսում եք շարժումը, ամբողջ մամինը պետք է շարժվի որպես մեկ ամբողջություն»: Թայ ձիի մյուս սկզբունքներին կարելի է դասել փափկությունը, լցվածությունը, կառուցվածքայնությունը, ուղղորդվածությունը, փակվածությունը, զգայունությունը և այլն:
Թայ ձի գիմնաստիկան սովորեցնում է ներդաշնակորեն բաշխել  և ծախսել էներգիան, որի հետևանքով տեղի է ունենում կուտակում և խտացում էներգետիկ կենտրոններում և ուղիներում, որն ընդհանուր առմամբ բարձրացնում է մարդու կյանքի որակն ու ինքնազգացողությունը: Թայ ձի ցյուանի շարժումները և սկզբունքները կառուցված են այնպես, որ անգամ սկսնակին տալիս են հնարավորություն էականորեն լավացնել իրենց առողջությունը, կայունացնել հոգեկանը, ձեռք բերել սթրեսակայունություն, ուժեղացնել կամքը: Թայ ձիով զբաղվողը թուլացնում է մարմինը և ամրապնդում հոգին, բարելավում  արյան շրջանառությունը, հանում  ֆիզիկական և էներգետիկ խցանումները` ներքին օրգաններին բավարար չափով օգտակար նյութեր և էներգիա մատակարարելով: Այդպիսով, հաջողվում է կանխարգելել հիվանդությունների առաջացումը: Թայ ձիի տարբերակող առանձնահատկությունը շարժումների բազմազանությունն է և էներգետիկ աշխատանքի խորությունը, որոնք հենվում են Տիեզերքի համընդհանուր օրենքների վրա: 
Առավելությունները
Թայ ձիում մշտապես մարզվում են և մարմինը, և հոգին, հետևաբար դժվար է ասել, որն է ավելի շատ զարգանում: Սկզբնապես, իհարկե, մարզվում է մարմինը, քանի որ մարդը սովորելու նպատակով սկսում է հենց մարմնից: Նա ուսումնասիրում է շարժումների հստակ շարք, բոլորը միանման կարգով, որոնցից յուրաքանչյուրին նա պետք է հատուկ ուշադրություն դարձնի: Իսկ ուշադրություն դարձնելով շարժումներին` նա հասնում է գիտակցվածության:
Թայ ձին չի ենթադրում մեծ ծանրաբեռնվածություն, այդ պատճառով այն լավ հնարավորություն է ավելորդ քաշով մարդկանց համար, ովքեր ունեն խնդիրներ ծնկների և կոնքերի հետ կապված:
Զբաղվելով կանոնավոր` մարդը սկսում է վառել կալորիաներ և քաշ կորցնել, նաև ազատվել «հոգեբանական շատակերությունից», որն ավելորդ քաշի պատճառներից մեկն է:
Թայ ձիով պարտադիր չէ զբաղվել պատանեկան տարիքից: Կարելի է կիրառել անգամ բավականին հասուն տարիքում ` կատարելագործելով վարպետությունը մինչև խորը ծերություն:
Թայ ձի ցյուանը կատարում է հետևյալ գործառույթները.
  • բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակը չափավոր  ֆիզիկական ծանրաբեռնվածության և ճիշտ շնչառության միջոցով,
  • զարգացնում է ճկունությունը, հավասարակշռվածությունը և կոորդինացիան,
  • դարձնում է շարժումները փափուկ, սահուն և նրբագեղ,
  • բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի աշխատանքի վրա և իջեցնում արտերիալ ճնշումը,
  • նպաստում է սթրեսի և նրա հետևանքների հաղթահարմանը,
  • օգնում է պահպանել սլացիկ կազմվածքը, վերացնում  անցանկալի քաշը,
  • կարճացնում է կոտրվածքների և վնասվածքների վերականգնողական շրջանը:

Комментариев нет:

Отправить комментарий