Անհատական հոգեբանական խորհրդատվությունը հատուկ կազմակերպված զրույց է, որի նպատակը զրուցակցին հոգեբանական օգնություն կամ աջակցություն ցուցաբերելն է: Խորհրդատուն ուշադիր լսում է այցելուին, հարցեր է տալիս, ճշգրտումներ և հստակեցումներ անում: Նա օգնում է հասկանալ և կողմնորոշվել ստեղված իրադրությունում, նոր տեսանկյունից դիտարկել այն,, գիտակցել և արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ զգացմունքները:
Անհատական հոգեբանական խորհրդատվության այցելում են անձնային հարցերվ կամ միջանձնային հարաբերություններում դժվարությունների առկայության դեպքում՝ ամոթխածության հաղթայարման, ինքնավստահության, կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետ հաղորդակցման հմտությունների և կարողությունների ձեռքբերման նպատակով:
Զրույցը ընթանում է մի քանի պայմանական փուլերով: Նախ խորհրդատուն և այցելուն ծանոթանում են, ճշգրտում այցելուի դիմելու նպատակը: Այնուհետև վեր են հանվում խնդրի հետ կապված մանրամասներ: Ընթացքում խորհրդատուն պատկերացում է կազմում այցելուի անձի, նրա սոցիալական շրջապատի և կյանքի հանգամանքների մասին: Զուգահեռաբար պարզաբանվում է, թե ինչ սպասումներ և արդյունքներ է ակնկալում այցելուն խորհրդատվության ընթացքում: Համատեղ աշխատանքի արդյունավետությունը կախված է այցելուի և խորհրդատուի կողմից այն գիտակցելու աստիճանից:
Հաջորդ փուլը խնդրի հետ աշխատանքն է: Այդ փուլը համեմատաբար անորոշ է ըստ ձևի, բովանդակության և ժամաքանակի, քանի որ ամբողջովին կախված է խնդրի տեսակից, առանձնահատկություններից և մի քանի այլ գործոններից:
Ավարտական փուլում տեղի է ունենում այցելուի կողմից որոշման կայացման, խնդրի լուծման մշակում, վարքի և գործողությունների ռազմավարության և մարտավարության ձևավորում: Հատկապես հանգամանալից մշակվում է առաջին քայլը: Խորհրդատուն ի մի է բերում այցելուի հետ փոխազդեցության արդյունքները:
Քանի որ այդ փուլերը պայմանական են, ապա դրանք կարող են տեղավորվել մեկ խորհրդատվական հանդիման մեջ, կամ ձգվել անորոշ ժամանակով, սակայն հիմնական կառուցվածքը մնում է նույնը: Յուրաքանչյուր խորհրդատվական այց տևում է 50-60 րոպե, երբեմն տևողությունը համաձայնեցվում է անհատական: Խնդիրը լուծելու համար մի մարդուն բավականացնում է մեկ այցելություն, մյուսին պահանջվում է մի քանի ամիս: Որպես օրենք, սովորաբար, անհրաժեշտ է հինգից տաս այց:
Անհատական հոգեբանական խորհրդատվությնների ընթացքում այցելուն՝
- հասկանում է իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները,
- որոշումներ է կայացնում իր գործունեության տարբեր ոլորտներում,
- փոխում է վարքը ավելի արդյունավետով,
- հոգեբանական փակուղիներից և կյանքի իրադրություններից դուրս գալու լուծումներ է գտնում,
- բարձրացնում է ինքնագնահատականը և վերաբերմունքն իր նկատմամբ,
- խորհրդատվություն է ստանում իրեն հետաքրքրող հարցերի շուրջ, և որը կարևոր է, հնարավորություն ստանում ավելի արդյունավետորեն, ինքնուրույն լուծել իր խնդիրները և հաղթահարել դժվարությունները: Դա թույլ է տալիս հետագայում կրճատել կամ ամբողջովին հրաժարվել կողմնակի օգնությունից, այդ թվում նաև մասնագիտական:
Հոգեբանական խորհրդատվության արդյունքում մարդիկ իրենց մեջ նոր ռեսուրսներ և հնարավորություններ են բացահայտում, իրենց կյանքը և այլ մարդկանց հետ համագործակցելու նոր մեթոդներ և եղանակներ են գտնում, սովորում են հաղթահարել սթրեսային իրավիճակները, դիմակայել մանիպուլյացիաներին, լուծել կոնֆլիկտները:
Հոգեբանը հարգում է իրեն դիմող մարդկանց կյանքի արժեքները և պահպանում նրանց վերաբերող տեղեկատվության գաղտնիությունը:
Комментариев нет:
Отправить комментарий