Գունաթերապիան գույնով բուժման մեթոդ է: Գունաթերապիայի պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ մադրիկ նկատել են արևի ճառագայթների բուժիչ ուժը: Գույնը լույս է, իսկ լույսը արևի «գույնն» է, որը շողարձակում է տարբեր հաճախականություններում: Տարբեր գույներ բաց են թողնում տարբեր ալիքային հաճախականություններ, որոնք, համապատասխանաբար, որոշակի ազդեցություն են թողնում ֆիզիկական և հոգեկան գործընթացների վրա:
Ինչպես հնագույն, այնպես էլ ժամանակակից գիտնականները, կարծում են, որ գունաթերապիան առողջարարական ամենախոստումնալից և հուսալի մեթոդներից մեկն է: Գույնի բուժիչ ազդեցության մեպանիզմը հիմնված է այն բանի վրա, որ օրգանիզմի յուրաքանչյուր բջջի հիշողության մեջ պահպանվում են նրա առողջ վիճակի «կարգավորումները»: Այդ «կարգավորումները» ծնված պահից տրված են մարդուն, սակայն ժամանակի ընթացքում դրանք փոխվում են սթրեսների և այլ բացասական գործոնների ազդեցության տակ: Գունաշտկումն օգնում է բջջին «հիշել» կարգավորոըմներն ու ամրապնդել դրանց աշխատանքը առողջ ռեժիմով:
Յուրաքանչյուր գույն պարունակում է երանգների մի ամբողջ հաջորդաշարք՝ ամենանուրբ ու մեղմից մինչև ամենախորը: Պետք է ընկղմվել գույնի մեջ, ինչպես ծովի խորքերը, տրվել դրանց տատանումներին, ինչպես ծովային ալիքներին, լողալ գույնի մեջ, կլանել գույնը, լցվել գույնով, և միայն այդ ժամանակ ես սկսում զգալ, թե ինչ է գույնը: Գույները մեր կյանքի մշտական ուղեկիցներն են: Տանը թե աշխատավայրում, խանութում թե փողոցում, գիտակցված թե ոչ, բայց մենք անընդհատ զգում ենք գույնի ազդեցությունը: Գունաթերապիայի մասին գիտելիքները գրագետ օգտագործելով կարելի է նրբորեն և արդյունավետ ներազդել սեփական հուզական և ֆիզիկական վիճակների վրա:
Ծրագիր՝
- գույները և մենք՝ ծանոթացում գույների նշանակությանը.
- գույների ազդեցությունն օրգանիզմի և հոգեկանի վրա.
- գույների նախընտրությունն ըստ անձի հոգեբանական առանձնահատկությունների, սիրելի և տհաճ գույներ.
- երանգների ազդեցությունը.
- լույսի և ստվերի համադրությունը, դրանց ազդեցությունը մարդու և նրա շրջապատի վրա:
Մեթոդներ՝ դասընթացը բաղկացած է տեսական և գործնական մասերից /վարժություններ, նկարչություն և նկարի վերլուծություն/:
Տևողությունը՝ 8 հանդիպում, շաբաթական 1 անգամ, 3 ժամ, ներառյալ ընդմիջումը:
Նպատակային խումբ՝ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գույների միջոցով ճանաչել սեփական անձը, իմանալ գույների նշանակությունը, դրանց ազդեցությունը և դերը իր կյանքում, լիցքաթափվել և կյանքն առավել ներդաշնակ դարձնել:
Մասնակիցների թիվը՝ 12 հոգի:
Վարող՝ գունաթերապևտ-նկաչուհի Արմենուհի Մարտիրոսյան:
Արժեքը՝ 22 000 դրամ:
Ուշադրություն՝ 14-18 տարեկան դեռահասների համար հատուկ գին՝ 16 000 դրամ:
Комментариев нет:
Отправить комментарий