пятница, 20 июля 2018 г.

Ամուսնական համատեղելիություն



Ամուսնական համատեղելիությունն ամուսնական զույգի կայունության և բարեկեցության կարևորագույն պայմանն է: Համատեղելիությունը կարելի է բնութագրել հիմնականում երկու ցուցանիշներով՝

  • զուգընկերոջ սուբյեկտիվ բավարավածության ցուցանիշներով (հոգեբանական կողմ),
  • շփման մասնակցի, անհատի հուզական-էներգետիկ ծախսերի ցուցանիշներով (ֆիզիոլոգիական կողմ):
Միաժամանակ հարաբերությունների հուզական ֆոնը ուղեկցվում է զուգընկերների որոշ, հնարավոր է նաև մաքսիմալ, հուզական-էներգետիկ ծախսերով: Ոչ ձևական հարաբերությունների պայմաններում լավագույն փոխներգործությունը (ինտիմ-հուզական) կլինի այն, որը բնութագրվում է փոխհարաբերություններից զուգընկերների հնարավորինս բավարավածությամբ, հարաբերության տևականությամբ, շփումների հաճախականությամբ:

Առանձնացնում են ամուսնական համատեղելիության 4 կողմեր՝
  •  հոգևոր համատեղելիությունը բնութագրում է զույգի վարքի բաղադրիչների, արժեքային կողմնորոշումների, պահանջմունքների, հետաքրքրությունների, գնահատականների, կարծիքների և հայացքների համաձայնեցվածությունը: Հոգևոր համատեղելիության հիմնական օրինաչափությունն ամուսինների հոգևոր հիմքերի նմանունությունն ու նույնությունն է: 
  • անձնային համատեղելիությունը բնութագրում է զույգի կառուցվածքային-դինամիկ առանձնահատկությունների՝ խառնվածքի, բնավորության, հուզա-կամային ոլորտի հատկությունների համապատասխանությունը: Անձնային համատեղելիության ցուցանիշներից մեն է միջանձնային դերերի ոչ կոնֆլիկտային բաշխումը: Ամուսինների համատեղելիության այս կողմի հիմնական օրինաչափությունը զուգընկերների կառուցվածքային բաղադրիչների միմյանց լրացնելն է:
  • ընտանեկան-կենցաղային համատեղելիությունը բնութագրում է ամուսնական զուգընկերների ֆունկցիոնալ առանձնահատկությունները՝ ընտանիքի գործառույթների և համապատասխան նիստուկացի մասին պատկերացումների համաձայնեցվածություն, այդ գործառույթներն իրականացնելիս դերային սպասումների և հավակնությունների համաձայնեցվախություն: Ցուցանիշն է երեխաների դաստիարակության արդյունավետությունը:
  • ֆիզիոլոգիական համատեղելիություն: Ֆիզիկակա, այդ թվում և սեռական, համատեղելիության նշաններն են տղամարդու և կնոջ գուրգուրանքների, մարմնական շփումների ներդաշնակությունը, բավարարվությունը մտերմությունից:
Ամուսնական համատեղելիության այսպիսի հասկացումը ենթադրում է ամուսինների կողմից ընտանեկան հարաբերություններից բավարարվածություն: Այդ դեպքում համատեղելիությունը հասկացվում է դիրքորոշումների համաձայնեցվածություն, ամուսինների հոգևոր հիմքերի նմանություն, բնավորության համապատասխանություն, ընտանիքի գործառույթների մասին պատկերացումների համաձայնեցվածություն: Այս ամենը կարելի է նշել՝ որպես ընտանեկան կյանքի մասին պատկերացում, իսկ ամուսնության մեջ այդ պատկերացումների իրականացումը հենց որոշում է ամուսինների կողմից սեփական ամուսնության գնահատականը, ընտանեկան հարաբերություններով բավարարվածությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий