среда, 25 июля 2018 г.

«Պրոգրես» ակումբ



«Պրոգրես» ակումբում իրականացվում են ուսուցողական, վերափոխող (տրանսֆորմացիոն) բույթի միջոցառումներ՝ ուղղված գիտակցության ըդնլայնմնաը և ստեղծագործական ներուժի բացահայտմանը: Մեր պարապմունքների առանձնահատկություններից են ինքնավերափոխմանը միտված մեդիտացիաները:

Այսօր շատերն են հետաքրքրված հոգևորի հարցրեով: Այդ թեմայի կարևորությունն իրենց համար բացահայտած մարդիկ ձգտում են պատասխաններ գտնել Արևմուտքի և Արևելքի հոգևոր տեսությունների և պրակտիկանների տարբեր ուղղություններում: Բոլոր նրանք, ովքեր առնչվել են այդ ուղղություններին, հետաքրքրվել են և խորը ուսումնասիրել, վաղ թե ուշ լրացուցիչ փորձի և ուսումնառության կարիք են զգում:

Ակումբի հանդիպումների նպատակն է՝

  • գիտելիքներ և փորձ ստանալ տարբեր հոգևոր, հոգեբանական, էներգետիկ և այլ պրակտիկաների ու տեխնոլոգիաների ոլորտում, 
  • ամրապնդել և խորացնել ստացված փորձը,
  • ուսումնասիրել նոր ի հայտ եկած, նախկինում քողարկված մոտեցումները,
  • ժամանակին կոնկրետ այս կամ այն պրակտիկային առնչվող հարցերի պատասպաններ ստանալ,
  • մասնակցել խմբակային դասընթացներին (ինչն ավելի մեծ էներգետիկ հզորություն ունի),
  • ծանոթանալ խմբի մասնակիցների փորձին,
  • կսիվել ներքին փոփոխություններով
Մեդիտացիոն պարապմունքներ

Հայտնի է, որ հոգնածությունը, շտապողականությունը և խնդիրների ժխտումը չեն նպաստում դրանց լուծմանը: Միայն ճիշտ դասակարգելով առաջնահերթությունները, ձերբազավելով անցյալի բացասական փորձից, ձևավորելով նպատակները և խնդիրները՝ կարելի է ձեռնամուխ լինել նոր, այլ որակի կյանքի կառուցմանը: Արդյունքը կախված է ինքն իր վրա աշխատելու պատրաստակամությունից:

Մեդիտացիայի միջոցով կարելի է ուսումնասիրել կոնկրետ խնդիր, հասկանալ դրա արմատներն ու պատճառները, գտնել համապատասխան լուծումը: Մեդիտացիան շատ արդյունավետ է, քանզի թույլ է տալիս տեսնելու սեփական ներքնաշխարհը, դառնալ առավել ներդաշնակ: Այն իր մեջ կրում է անվերապահ սիրո հզոր ուժը, որը լիցքավորում է հաջողության էներգիայով, տրամադրում ավելի շատ ազատ ժամանակ, միջոցներ, նպաստում ճիշտ որոշումների կայացմանը, ինչպես նաև օգնում է՝
  • ազատվել վախերից և վիրավորանքներից,
  • հասկանալ իր կոչումը, 
  • լինել երջանիկ, 
  • իր կյանք ներգրավել անհրաժեշտ մարդկանց, 
  • լուծել ֆինանսական խնդիրներ,
  • բիզնեսը դարձնել ավելի թեթև ու հաջողակ 
  • երազանքները այնպես ձևավորել, որ իրականանան
  • հավասարակշռել կյանքի բոլոր ոլորտները,
  • հանգստանալ և խաղաղվել.
Եթե դուք լի եք վճռականությամբ՝ վերափոխելու Ձեր կյանքը, ապա մեդիտացիաների և այլ պրակտիկաների շնորհիվ կարող եք լցվել դրական էներգիայով և կարճ ժամկետում հասնել ցանկալի արդյունքի: Վարող-մասնագետի և նույն նպատակով հավաքված համախոհների գործընթացը՝ դեպի նպատակ ուղին կդարձնի ավելի հաճելի և հարմարավետ:

Խմբային մեդիտացիաները կօգնեն՝
  • ընկղմվել խաղաղ և անդորր մթնոլորտի մեջ,
  • արթնացնել ինտուիցիան,
  • փոխել իրեն շրջապատող աշխարհը,
  • ձերբազատվել լարվածությունից, սթրեսից,
  • սովորել դնել հստակ նպատակներ,
  • ստանալ նպատակների իրագործման համար անհրաժեշտ էներգիա,
  • գտնել զարգացման նոր գաղափարներ, ճանապարհներ և լուծումներ,
  • նախագծել նոր ծրագրեր,
  • ստեղծել նոր, երջանիկ իրականություն:
Եթե ցանկանաք Ձեր ստացված փորձը ընդգրկել ամենօրյա կյանքում, ապա կարող եք դա առանձին քննարկել կենտրոնի մասնագետի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий