пятница, 20 июля 2018 г.

Հոգեբանական ծառայություններ





Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները

Անհատական հոգեբանական խորհրդատվություն հետևյալ դեպքերում՝

  • հաղորդակցման և միջանձնային փոխհարաբերության խնդիրներ,
  • հուզական ոլորտի խնդիրներ (միայնություն, դեպրեսիա, լարվածություն, տագնապ, անհագստություն, վիշտ, կորուստ),
  • անձնային խնդիրներ (ընտրություն, դժգոհություն կյանքից, ցածր ինքնագնահատական, անվստահություն, անձնային կոմպետենտության բարձրացում),
  • գործունեության և մասնագիտական աճի խնդիրներ,
  • սոմատիկ (հոգեծին մարմնական խնդիրներ), 
  • քոուչինգ՝ անձի ներուժի բացահայտում՝ միտված նրա արդյունավետության բարձրացմանը:
  • ընտանիքում փոխըմբռնման բացակայության, 
  • հարազատների փոխհարաբերություններում, ներառյալ, նաև տարբեր սերունդների միջև առկա խնդիրների, 
  • ընտանեկան բռնության դեպքերում:
  • դավաճանության և դրա հետևանքների, 
  • ընտանեկան կոնֆլիկտների, կշտամբանքների, փոխադարձ պահանջների, չիրականացած ապասումների, 
  • ամուսնալուծության՝ մինչ, ընթացքում, հետո,
  • սեռական խնդիրների դեպքերում: 
Հոգեբանական խորհրդատվություն երեխաների զարգացման և դաստիարակության հետևյալ հարցերում՝ 
  • դաստիարակություն և երեխայի զարգացման առանձնահատկություններ, 
  • հուզական ոլորտի խնդիրներ (անհնազանդություն, կամակորություն, վախեր, տագնապային և կպչուն վիճակներ, ագրեսիվություն, ամաչկոտություն),
  • դժվարություններ կապված ուսման և առաջադիմության, հասակակիցների և ուսուցիչների հետ փոխհարաբերություններում, 
  • երեխաների և ծնողների միջև շփման կամ վստահության բացակայություն, 
  • ստախոսություն, 
  • դեռահասների անցումային տարիքի խնդիրներ:
Հոգեբանական օգնության խմբային ձևեր՝
  • տարբեր թրեյնինգներ (հմտությունների, հոգեթերապևտիկ, սոցիալ հոգեբանական, բիզնես),
  • հոգեբանական լիցքաթափման և աջակցման խմբեր,
  • հոգեբանական ուղղվածության ուսուցողական դասընթանցեր:
Նաև իրականացվում են՝ 
  • մասնագիտական կողմնորոշում
  • խորհրդատվություն ամուսնական համատեղելիության շուրջ,
  • հոգեախտորոշում, հոգեբանական դիմանկարի կազմում և վերլուծություն:
Հոգեբանական ախտորոշման եզրակացությունները օգտագործված միջոցների թվարկմամբ և հոգեբանական ամբողջական դիմանկարով հանդերձ տրվում են  այցելուին տպագիր տեսքով:

Ուշադրություն՝ խորհրդատվություններն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Комментариев нет:

Отправить комментарий