пятница, 20 июля 2018 г.

Հոգեախտորոշում




Հոգեախտորոշում -  (հուն. ψυχή - հոգի և հուն. διαγνωστικός ճանաչելու ընդունակ) –
հոգեբանության բաժին և միաժամանակ հոգեբանական պրակտիկայի կարևորագույն ձև, որը կապված է մարդու անհատական հոգեբանական առանձնահատկությունների որոշման մեթոդների մշակմամբ և կիրառմամբ, այսինքն մարդու մոտ որոշակի հոգեբանական հատկանիշների արտահայտվածության առկայության և աստիճանի վեր հանում` կյանքի բոլոր ասպարեզներում նրա ներքին պոտենցիալի լիարժեք բացահայտման նպատակով:
Հոգեախտորոշման օբյեկտ կարող են հանդիսանալ հմտությունները, կարողությունները, հատուկ և ընդհանուր ընդունակությունները, հոգեկան գործընթացների դինամիկ բնութագրականները, հոգեկան վիճակները, դրդապատճառները, պահանջմունքները, հետաքրքրությունները, անձի հատկանիշները և այլն: 
Հոգեախտորոշման հիմնական մեթոդներ են` ինտելեկտի, հատուկ ընդունակությունների, նվաճումերի թեսթեր, անձի հետաքրքրությունները, արժեհամակարգը բացահայտող հարցարաններ, դիրքորոշումները, հարաբերություննեը, նախասիրությունները ախտորոշող պրոյեկտիվ մեթոդներ, նյարդային համակարգի հատկությունները չափագրող հոգեֆիզիոլոգիական մեթոդներ, քիչ ձևականացված մեթոդներ /զրույց, դիտում/:
Հոգեախտորոշման նպատակը և կիրառումը: Հոգեախտորոշումը կիրառվում է պրակտիկայի այնպիսի ոլորտներում ինչպիսիք են` 1/ հոգեթերապիա և խորհրդատվություն, 2/ մարդու հնարավոր սոցիալական վարքի պրոյեկտում /օր.`հավատարմության աստիճանն ամուսնության պարագայում, 3/ մարդու հոգեվիճակի վրա միջավայրի պայմանների փոփոխման ազդեցության աստիճանի վերլուծություն, 4/ մասնագիտական կողմնորոշում, անձնակազմի ընտրության խորհրդատվություն, 5/ դատահոգեբուժական փորձաքննություն, 6/ դաստիարակության և ուսուցման կազմակերպում, 7/ անձի միջանձնային հարաբերությունների և հոգեբանության վերլուծություն: Հոգեախտորոշման հիմնական նպատակն է  օգնել մարդկանց հոգեբանական լարվածութայն պայմաններում նյարդային համակարգի համար նվազագույն կորուստներով ճիշտ որոշումներ ընդունել: 
Հոգեախտորոշման արդյունքում ձևավորվում է լայնածավալ հոգեբանական բնութագրական` «հոգեբանական դիմանկար», որտեղ ներկայացված են մարդու անձի հիմնական անկյունաքարային գծերը:

Комментариев нет:

Отправить комментарий