среда, 25 июля 2018 г.

Քոուչինգ



Քոուչինգն ուղղված է անձի ներուժի բացահայտմանը: Այն համագործակցություն է, որն օգնում է անձին հստակ որոշել իր նպատակներին ու խնդիրները, հասնել արդյուքնենրի, թե՛ մասնագիտական, և թե՛ անձնական կյանքում:

Քոուչինգն արվեստ է, որը նպաստում է անձի զարգացմանը: Այն ծագել է «coach» բառից, որը նշանակում է ուղղորդել, վարժեցնել, ներշնչել, քանզի վերջինիս արմատները սպորտի ոլորտից են և հիմնվում են պոզիտիվ, իմացական, ինչպես նաև կազմակերպչական հոգեբանության վրա:

Ինչպե՞ս գիտակցաբար կառավարել կյանքը, իրացնել ներուժը, ինչպե՞ս գալ ներքին հավասարակշռության, ապրել և գործել արդյունավետ: Եթե ձեզ հուզում են վերոնշյալ հարցերը, ապա ժամանակն է դիմել քոուչին: Քոուչինգն օգնում է անձին հարմարվել արտաքին աշխարհի արագընթաց փոփոխություններին: Դա գիտություն է անձի և կազմակերպության փոփոխությունների մասին: Քոուչինգը մի համակարգ է, որտեղ հնարավոր է խնդրի գոտուց անցում կատարել դեպի արդյունավետ որոշման/լուծման գոտի: Համակարգ, որը հնարավորություն է տալիս զգալ նոր մոտեցումները և հնարավորությունները:

Քոուչը խորհուրդներ չի տալիս և չի սովորեցնում: Քոուչինգի հիմնական գործընթացը երկխոսությունն է՝ արդյունավետ հարցադրումները և ուշադիր լսելը: Քոուչն ուշադիր  լսում է և այնպիսի հարցադրումներ անում, որոնք հանգեցնում են իրավիճակի, հիմնախնդրի և լուծման ճանապարհների ավելի խորքային վերլուծությանը: Լարվածության թուլացման և երկու կիսագնդերը ներգրավելու համար քոուչինգը օգտագործում է նեյրոլեզվական ծրագրավորումը, շնչառական և մեդիտատիվ տեխնիկաներ, որոնք հնարավորություն են տալիս հասնել հիանալի արդյունքների:

Քոուչինգը ընձեռում է ընտրության լայն հնարավորություններ: Միևնույն ժամանակ սևեռում է ուշադրությունն այն բանին, թե անձը տվյալ պահին որ կետում է գտնվում և ինչ է պատրաստ անել, որպեսզի հասնի այնտեղ, ուր ցանկանում է:

Պատասխանելով քոուչի հարցերին՝ անձը կարող է բացահայտել իր քողարկված հնարավորությունները և հանգել միանգամայն անսպասելի լուծումների, դուրս գակ իր կաղապարների շրջանակից և իրեն սահմանափակող կարծրատիպերից: Երկխոսության ժամանակ բարձրանում է անձի մոտիվացիան և նա ինքնուրույն հանգում է իր համար կարևոր որոշմանը և իրականացնում նախատեսածը:

Քոուչինգի ընթացքում հնարավոր է գիտակցել սեփական ռեսուրսները և սահմանափակումների մեջ տեսնել նոր ռեսուրս: Ազատվելով ներքին հակասություններից և ձեռք բերելով ամբողջականացում՝ անձն ավելի գիտակցաբար է շարժվում դեպի նպատակը և բացում նոր հնարավորություններ:

Այպիսով, մեր օրերում քոուչինգը ժամանակով և փորձով ստուգված, անձի զարգացման, ներուժի բացահայտման, նպատակներին հասնելու, կյանքի բոլոր առանցքային ոլորտները, որպիսիք են փոխհարաբերությունները, ընտանիքը, կարիերան, ֆինանսական բարօրությունը, հավասարակշռող հուսալի մեթոդիկա է:

Քոուչինգը հրահանգավորումից, խորհրդատվությունից և հոգեվերլուծությունից տարբերվում է նրանով, որ վերջինիս ազդեցությունն ուղղակի և անմիջապես նպաստում է արդյունավետության բարձրացմանը:

Պրոֆեսիոնալ քոուչինգի սերտիֆիկացված ուսուցողական դասընթաց

Комментариев нет:

Отправить комментарий