Սոցիալ-հոգեբանական թրեյնինգներ


Սոցիալ-հոգեբանական թրեյնինգներն այն թրեյնինգներն են, ուր ազդեցության օբյեկտ են համարվում շփման մեջ դրսևորվող որակները, հատկությունները, կարողությունները, ընդունակությունները:

Սոցիալ-հոգեբանական թրեյնինգն իրենից ներկայացնում է ներխմբային հարաբերությունների կազմակերպման մեթոդների համախումբ, որի նպատակն է անձի զարգացումը և խմբային հարաբերությունների կատարելագործումը: Սոցիալ-հոգեբանական թրեյնինգում կիրառվող մեթոդներն ուղղված են զարգացնելու անձի շփման հնարավորությունները, ռեֆլեքսիվ հմտությունները (խմբի անդամների և իր սեփական վարքի ու իրավիճակի վերլուծության կարողություն), իրեն և շրջապատին համարժեք ընկալելու կարողությունը:

Սոցիալ-հոգեբանական խմբերում մշակվում և շտկվում են անձնային վարքի և միջանձնային փոխհարաբերությունների նորմեր, նաև զարգանում է իրավիճակին ճկուն արձագանքելու, տարբեր պայմաններում և խմբերում արագ փոփոխվելու ընդունակություն: Սոցիալ-հոգեբանական թրեյնինգներն անցլացվում են ինչպես հատուկ նպատակաի համար հավաքված խմբերի հետ, այնպես էլ այն մարդկանց, ովքեր կապված են աշխատանքային կամ այլ կայուն հարաբերություններով:

Տղամարդ և կին՝ ինչպես հասնել ներդաշնակության

Թիմի կառուցում

Ինքնաներկայացման հմտություններ

Թրեյնինգ-սեմինար «Իմ տեղը մասնագիտությունների աշխարհում»

Комментариев нет:

Отправить комментарий