Հոգեթերապևտիկ թրեյնինգներ

Սա խմբային հոգեթերապիայի սեանսների շարք է, որը ձևով նման է թրեյնինգի, իսկ բովանդակությամբ՝ անհատական խորհրդատվության: Սա խնդրի լուծման հոգեբանական օգնության միջոց է՝ հզոր իր ուժով և ազդցիկ իր խորությամբ:

Նման թրեյնինգներն ուղղված են հուզական կայունության ամրապնդմանը և մասնակիցների հոգեբանակն խնդիրների այնպիսի լուծումներին, երբ հնարավոր է հաղթահարել ցավը, անառողջ կապվածությունը, վերացնել մեղքի և վախի զգացումը, գերտագնապայնությունը/կասկածամտությունը, ինքնադժգոհությունը, ավստահությունը և այլն:

Հոգեթերապևտիկ թրեյնինգներն անցկացվում են արտ-թերապևտիկ մեթոդի, Բերտ Հելինգերի համակարգային տեղաբաշխման, գեշտալտ, տրանսպերսոնալ, մարմնա-կողմնորոշիչ, պարային շարժողական և այլն հոգեթերապիաների օգնությամբ:

Հոգեթերապևտիկ թրեյնինգների հիմքում ընկած են խմբային ինտենստիվ աշխատանք, որն ուղղված է անձի կարևորագույն գծերի բացահայտմանն ու զարգացմանը՝

  • իր կյանքի ընտրության և անձնային պատասխանատվության ընդունում,
  • խմբի համար պատասխանատվության կրում, որն է լ դառնում է սոցիալական և մշակութային պատասխանատվություն,
  • հարաբերությունների գիտակցում սեփական անձի և այլոց հետ:
Խմբային ձևաչափով աշխատանքի առավելությունները՝
  • հնարավորություն է տալիս տեսնել սեփական անձը և խնդիրները խմբի անդամների աչքերով,
  • հնաևավորություն՝ սեփական վարքը «այստեղ և հիմա» մոդելավորելով, գտնելու և իրականացնելու խնդիրների լուծումը,
  • խմբային աջակցութուն ստանալու հնարավորություն՝ վարքի նոր ձևեր յուրացնելիս,
  • ինքնակատարելագործման հավելյալ հնարավորություն՝ կենսական փորձի փոխանակման միջոցով,
  • խմբային թերապիան շատ արդյունավետ է, ընդ որում մատչելի այցելուի համար, որովհետեև 30-50 % էժան է, քան անհատական թերապիան: 
Հոլոտրոփ շնչառության հոգեթերապևտիկ խումբ

Քաշի նվազեցման հոգեբանական թրեյնինգ

Հոգեթերապևտիկ թրեյնինգ «Որոշումների տիրույթ»

Պարա-շարժողական թերապիայի «Ազատ մարմին» խումբ

Բնաթերապիա 
  • Թերապիա բնության գրկում
  • Բնաթերապիա
«Նպատակադրում և պահանջմունքներ»: Մոդուլ 1

Հոգեբանական աշխատանք վնասակար հակումների և այլ խնդիրների դեպքում

Արտ-թերապիայի մեթոդով հոգեթերապևտիկ խումբ

Յունգյան վերլուծության մեթոդով հոգեթերապևտիկ խումբ

Անձնային աճ հեքիաթաթերապիայի միջոցով

Հոգեթերապևտիկ խումբ «Գարունը հարաբերություններում»

Հոգեթերապևտիկ խումբ

Հոգեբանական խորհրդատվություն Վիկտոր Դիմանի հետ

Անվճար հոգեբանական խորհրդատվության հնարավորություն

Комментариев нет:

Отправить комментарий